Իմացեք Ձեր իրավունքները որպես AUSD-ի ծնող կամ խնամակալ

Իմացեք Ձեր իրավունքները որպես AUSD-ի ծնող կամ խնամակալ

Բոլոր երեխաներն ունեն անվճար հանրային կրթության հավասար հասանելիության իրավունք՝ անկախ իրենց կամ իրենց ծնողների/խնամակալների ներգաղթի կամ քաղաքացիության կարգավիճակից։

Կալիֆոռնիայի բոլոր երեխաները.

  • ունեն անվճար կրթության իրավունք
  • պետք է ընդունվեն դպրոց, եթե նրանք 6-18 տարեկան են
  • ունեն անվտանգ, ապահով և խաղաղ դպրոցներ հաճախելու իրավունք
  • ունեն հանրային դպրոցի ուսումնական միջավայրում լինելու իրավունք՝ զերծ խտրականությունից, ոտնձգություններից, բռնությունից և ահաբեկումից
  • ունեն հավասար հնարավորություն՝ մասնակցելու դպրոցի կողմից առաջարկվող ցանկացած ծրագրի կամ գործունեության՝ առանց խտրականության

Դպրոցներին անհրաժեշտ է փաստաթղթավորում՝ երեխայի տարիքի կամ բնակության ապացույցի համար։ Բայց հիշեք.

  • դպրոցները պարտավոր չեն պահել երեխայի տարիքի ապացույց հանդիսացող փաստաթղթի պատճենը
  • քաղաքացիության/ներգաղթի կարգավիճակի մասին տեղեկատվությունը երբեք անհրաժեշտ չէ դպրոց ընդունվելու համար
  • սոցիալական ապահովության համարը երբեք անհրաժեշտ չէ դպրոց ընդունվելու համար

Անվտանգության պլանավորում.

  • Դուք իրավունք ունեք թարմացնելու Ձեր երեխայի շտապ կապի տվյալները, ներառյալ երկրորդական կոնտակտները, որպեսզի նշեք վստահելի չափահաս խնամակալի, ով կարող է հոգ տանել Ձեր երեխայի մասին, եթեր Դուք կալանավորվեք կամ արտաքսվեք
  • Դուք կարող եք լրացնել Խնամակալի լիազորման երդվյալ հայտարարություն (Caregiver Authorization Affidavit)՝ վստահելի չափահասին Ձեր երեխայի համար կրթական և բժշկական որոշումներ կայացնելու լիազորություն տալու համար, եթե Դուք ի վիճակի չլինեք դա անել